...

3 մլն դրամանոց «կերուսուս»՝ ընդդիմադիր պատգամավորների համար

3 մլն դրամանոց «կերուսուս»՝ ընդդիմադիր պատգամավորների համար

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 մլն դրամ է փոխանցվել։ Ընդ որում՝ պատգամավորներին չեն բացատրել, թե ինչու է գումարն այդքան շատ, որովհետև անգամ դեկտեմբերի աշխատավարձը, «13-րդ աշխատավարձն» ու պարգևավճարը միասին պիտի կազմեին այդ գումարի ընդամենը կեսը։

«ՉԻ»․ Այն, որ իշխանությունները որոշել են նման շռայլություն ցուցաբերել՝ հասկանալի է․ նախընտրական ժամանակահատված է, ընտրություններից հետո՝ «ով սաղ, ով մեռած», շատերի համար սա կարող է պատգամավորական վերջին տարին լինել․․․ 

Բայց զարմանալին այն է, որ ընդդիմադիր պատգամավորները, չգիտես ինչու, չեն բոյկոտել «ԱԺ ղեկավարության այս ակնհայտ ապօրինի որոշումը», չեն դիմել միջազգային ատյաններին՝ «բռնապետության հաստատմանն ուղղված այս այլանդակությունը խստորեն դատապարտելու» պահանջով, չեն ընդվզել, անգամ ի նշան բողոքի հացադուլ հայտարարողների մասին տեղեկություններ չկան։ 

Ըստ երևույթին պատճառն այն է, որ ընդդիմադիր պատգամավորները գաղտնի որոշում են կայացրել իրենց ստացած 3-ական միլիոն դրամները ծախսել բացառապես ազգանվեր ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման նպատակով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ