...

Չարագուշակ կանխատեսումների ձևաչափից դուրս եկեք, գնացեք ԱԺ

Չարագուշակ կանխատեսումների ձևաչափից դուրս եկեք, գնացեք ԱԺ

«Այս իշխանությունը պատերազմով տալու է Սյունիքը և Հայաստանը դարձնի թուրքական ֆուռերի համար ճանապարհ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Օրինաչափություն է՝ որքան ծանրանում է պետության վիճակը, որքան բանակցությունները մտնում են վճռական փուլ, այնքան ընդդիմության քննադատության ալիքը ահագնանում է։ Կոնկրետ ՀՀԿ-ը ԱԺ-ում խմբակցություն ունի։ Այդ խմբակցության ձայնը՝ հարցադրումների և ելույթների ձևաչափում, կարծես վիբրացիոն ռեժիմի է միացված։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնը չի օգտագործվում իշխանության առաջ հարցեր դնելու և նրանցից պատասխաններ պահանջելու իմաստով։ Այսպես անհետևանք խոսում են, առանց իշխանության պարզաբանումներն ու հակադարձումները հնարավորինս լսելի դարձնելու։ Ի՞նչ նպատակ են հետապնդում՝ ապացուցել, որ այս իշխանությունը, մեղմ ասած, վա՞տն է։ Կարիք չկա, դրանում առավել քան համոզված է մեծամասնությունը։ Հասարակության գիտակցությունն են ուզում կոփել՝ հնարավոր վտանգների մասին բարձրաձայնելո՞վ։ Էլի զուր ժամանակի վատնում է․ գիտակցողը առանց Շարմազանովի էլ այդ վտանգի հետ քնում-արթնանում է, չգիտակցողի համար էլ մեծ հաշվով մեկ է՝ ո՞ւմ ինչ կտան։ Հարց է առաջանում՝ ի՞նչ անել։ ՀՀԿ-ը կարող է սկսել ԱԺ-ում ակտիվանալ․ մամուլի ակումբներում, հրապարակային այլ հարթակներում հայտարարություններ անելու փոխարեն կոնկրետ հարցադրումներով պետք է ստիպել իշխանությանն ի վերջո փոխել գործելաոճը, օրինակ՝ քայլ անելուց խորհրդակցել բանիմացների հետ, խոսել հասարակության հետ՝ հստակորեն ներկայացնելով հնարավոր այն սցենարները, որոնք շատ մոտ ապագային են վերաբերում։ Ապաքաղաքական միջավայրում, այո, դժվար է քաղաքական օրակարգ հասունացնելը։ Բայց ՀՀԿ-ը դրա փորձառությունն ունի։ Ապաքաղաքական միջավայրում կառավարող ուժ է եղել երկար ու ձիգ տարիներ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ