...

Քանի դեռ Լիսկան ու Սաշիկն «առաջնագծում են»

Քանի դեռ Լիսկան ու Սաշիկն «առաջնագծում են»

«Ով այս պայքարին չի միանում, կամա, թե ակամա նիկոլական է դառնում, որովհետև երրորդ ուղի չկա»,- հայտարարել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ 

Ակամայից հիշեցինք Երևանի նախկին քաղաքապետերից Գագիկ Բեգլարյանին, որն ավագանու նիստերից մեկում ինչ-որ բան էր պահանջել ավագանիներից, և ահա նրանցից մեկը համարձակություն էր ունեցել ասելու, թե այն, ինչ բացատրում ու պահանջում է Բեգլարյանը, արդեն ֆիքսված է օրենքում, իսկ օրենքը լրացուցիչ հանձնարարականներ չի ենթադրում, այն ինքնըստինքյան աշխատում է։ Բեգլարյանն էլ հակադարձել էր, թե ինքնըստինքյան միայն ձյուն ու անձրև է գալիս։ Հիմա Շարմազանովինն է՝ ասում է, եթե մեզ հետ չեք, ակամայից նիկոլական եք։ Իսկ եթե Նիկոլական չեք, ինքնըստինքյան պետք է Դիմադրության շարժման հետ լինեք։ Շարմազանովին պետք է հիշեցնել, որ օրինակ՝ կես միլիոն ՀՀ քաղաքացի իր ձայնը չի տվել ոչ մեկին՝ ոչ ՔՊ-ին, ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ Քոչարյանին, ուրեմն՝ ի՞նչ, նրանք էլ ՀՀ քաղաքացի չե՞ն, որովհետև «երրորդ ուղի» չկա՞։ Չնայած՝ ում ինչ ենք բացատրում։ Որ քթածակ ունենային, Լիսկայի, Սաշիկի ու մնացյալների որդիներին չէին բերի Դիմադրության շարժման առաջին գծում կանգնեցնեին ու պահանջեին միանալ։ Հասարակությունը սրանցից զզված է ակամայից նիկոլական դարձել, հիմա ո՞նց ինքն իրեն ու իր երազանքները նույնականացնի այս նույն մարդկանց հետ։ Քանի դեռ այսքանը չեն հասկացել, շարունակելու են հասարակությանը պիտակավորել, նեղանալ նրանից, որ չեն աջակցում իրենց, որ չեն կարևորում Արցախի հարցը։ Այո, կա չգիտակցողների զգալի զանգված, բայց այն մեծամասնություն չէ։ Ճիշտ հակառակը, այսօր մեծամասնություն են հենց «երրորդ ուղին» բռնածները, որոնք ակամայից դիտորդ են դարձել այսօրվա մեծ խենթանոցում։ Բայց սա էլ ժամանակավոր կարգավիճակ է։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4054 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ