...

Վերջնական պատասխան

Վերջնական պատասխան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ենթադրում ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցության սառեցված լինելը, ասել է. ««Սառեցված» բառը նշանակում է, որ սառեցված է»:

«ՉԻ». Ինչ խոսք, սպառիչ պատասխան է: Թե չէ շատերը մտածում էին, որ սառեցված լինելը նշանակում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը դրել է սառնարանի «մարազիլնիկում»: 

Ռուսներն էլ այնտեղ նորից պարզաբանում են պահանջել, թե ա՛յ հայեր, մի հատ վերջը բացատրեք, սառեցվածը ո՞րն է: 

Ըհը, թող Նիկոլ Փաշինյանը հաջորդ հարցազրույցում Ռուսաստանին բացատրի, որ ««Սառեցված» բառը նշանակում է, որ սառեցված է»: Էդքան բան, էլ ի՞նչ ոտ ու ձեռ ընկնել: Մենք մերն ասել, պրծել ենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ