...

Գամ հասնեմ Երևան, ինձ ասեն՝ нет?

Գամ հասնեմ Երևան, ինձ ասեն՝ нет?

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենայն հարգանքով ծաղրեց ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, թե այնտեղ ավելի շատ դաշնակից ունի, քան Հայաստանը:

Երեկ էլ Հայաստանի վարչապետը Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում ամենայն հարգանքով ապտակեց կազմակերպությանը՝ հայտարարելով, որ չի ստորագրում ՀԱՊԿ «ՀԱԽ հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը:

Հզոր տեսարան էր. այդքան պատրաստվել էին հավաքին, բազմաթիվ փաստաթղթեր սարքել, տնից վեր կացել, հասել Երևան, էն էլ՝ Պուտինով, բանով, որ այստեղ ասեն՝ не-е-т?

Հիմա հերթը ՀԱՊԿ-ինն է. տեսնենք, թե այսքանից հետո ամենայն հարգանքով ինչ է անելու:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ