...

Չէ, ի՞նչ թալան, սովից են փրկում

Չէ, ի՞նչ թալան, սովից են փրկում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է ինչպես գնաճին, այնպես էլ հայկական դրամի սրընթաց արժևորմանը։ Նա արձանագրել է, որ մայիսին Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է, և հույս է հայտնել, որ տարվա վերջին գնաճի տոկոսն ամեն դեպքում ավելի ցածր կլինի։

Եթե փորձենք ներկայացնել մեկ-երկու նախադասությամբ՝ ԿԲ նախագահի ասածը սա է․ ԿԲ-ն դրամի փոխարժեքի հետ գործ չունի, գնաճն էլ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, Լարսի ճանապարհով և այլն։ Միայն թե չասեք՝ այդ դեպքում ընդհանրապես մեր ինչի՞ն է պետք Կենտրոնական բանկը։ Դե հիմա մարդիկ են՝ չարքաշ աշխատանքով ու չնչին վարձատրությամբ (500 հազարից 3 միլիոն դրամ) մի կերպ գոյատևում են, եթե ԿԲ-ն փակվի՝ ահագին աշխատատեղեր կկորցնենք։ Մարտին Գալստյանին էլ մեղադրել չարժե։ Բա հո չէ՞ր ասելու՝ բարեխիղճ գործարարներն էժանով դոլար են հավաքում, որ դրսից «աբրանք բերեն» ու թանկ դրամով ժողովրդի վրա սաղացնելով՝ գերշահույթներ ստանան, բայց դա անում են ոչ թե հանուն փողի, այլ հանուն բազմաչարչար հայ ժողովրդին սովից փրկելու։ Չէ՞ որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ դրա դիմաց ներկրողները ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Պետության ղեկավարի հասցեն հիմա բոլորովին այլ է։
 

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ