...

ԿԲ նախագահը թող Քերոբյանից օրինակ վերցնի

ԿԲ նախագահը թող Քերոբյանից օրինակ վերցնի

«Ամենաանցանկալի սցենարներից մեկը, որը կարող է տեղի ունենալ 2022 թվականին, աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ զարգացումներն են: Այսինքն՝ պատերազմական սցենար, որի հետևանքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն որոշակի պատժամիջոցներ։ Հայաստանի տնտեսության վրա այդ ամենի ազդեցության չափը կախված կլինի այն բանից, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի խորացմանն ու ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծմանը։ Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, և ՌԴ ֆինանսական ոլորտի դեմ հնարավոր պատժամիջոցները բարդ հետևանքներ կառաջացնեն Հայաստանի համար։ 

Նման հոռետեսական կանխատեսումները պատիվ չեն բերում Նոր Հայաստանի պետական չինովնիկին։ Ճիշտ կլիներ հետևել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրինակին։ Հիշեցնենք, որ վերջինս մի քանի օր առաջ հայտարարեց, թե «հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով, ինչը նշանակում է, որ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույնն է, ավելի լավ են սկսել ապրել»։ Այնպես որ, ԿԲ նախագահի անհանգստությունը լրիվ ավելորդ է, Քերոբյանը խոստացել է՝ անկախ թանկացումներից մարդիկ, միևնույնն է, լավ են ապրում։ Հիմա անկախ ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցներից՝ մեկ է, Հայաստանի տնտեսությունը զարգանալու է։ Չնայած ով գիտե՝ գուցե մի քանի ամսից Քերոբյանը ասի, թե կատակել է, իրականում ծանր վիճակ է ու պետք է դիմանալ։ Դիմանալ թանկացումներին ու Քերոբյանին՝ ծանր փորձություն է։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ