...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Կորոնավիրուսը պարկում չես թաքցնի

Անցնող շաբաթը... շաբաթները, նաև՝ առաջիկա շաբաթները, կորոնավիրուսի դեմ պայքարի նշանաբանով է լինելու: 

Միգուցե Աստված վերևից նայել է, երկրագնդում մեղք չգործած 10 հոգու չի գտել և որոշել է կորոնավիրուսահարել աշխարհը, բայց սա մի մարտահրավեր է, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մարդկությունը չէր տեսել:

Հայաստանին էլ կպավ այս «չոռը» և շաբաթվա վերջում վարակվածների թիվը հատեց 130-ը: Սա շա՞տ է, թե՞ քիչ: Համեմատած հարևան երկրների, հետխորհրդային տարածքի պետությունների, չափազանց մեծ թիվ է: Բայց... այս թվին կարելի է հավատալ, իսկ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում բացառությամբ՝ բալթյան պետությունների, ակնհայտորեն թաքցնում են իրական պատկերը: Չի կարող պատահել, որ ընդամենը երկու սահման ունեցող Հայաստանում 130 վարակված լինի, իսկ ահա չորսական սահման ունեցող Վրաստանում և Ադրբեջանում՝ մի 40-50: Պատճառը թերևս հետխորհրդային երկրների քաղաքական ավտորիտար համակարգերն են, որոնք ավանդության համաձայն հանրությանը պարտադրում են ոչ թե իրական պատկերը, այլ՝ ըստ նպատակահարմարության:

Ծափահարում ենք բժիշկներին

Բայց կորոնավիրուսը մի վատ բնավորություն ունի. այն չի առաջնորդվում վիճակագրությամբ, իշխանությունների հրահանգներով, ուժային մեթոդների հանդեպ բավական ուժեղ իմունիտետ ունի և վաղ թե ուշ, իր մասին խոսեցնել է տալու նույնիսկ ամենատոտալիտար երկրում: 

Բազմաթիվ սփյուռքահայեր դրսից հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների առումով Հայաստանը մի գլուխ առաջ է Կենտրոնական Եվրոպայի բոլոր երկրներից՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, դե, Իտալիայի մասին չենք խոսում:

Սա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, բայց, ակնհայտ երևում է, որ առողջապահական ողջ համակարգը գիշեր-ցերեկ պայքարում է, որպեսզի համաճարակի տարածումը դանդաղեցվի: Ամբողջությամբ կանգնեցնել հնարավոր չէ, բայց այստեղ էլ շատ բան կախված է յուրաքանչյուրիցս, թե ինչպես այս շրջանում կպահպանենք սանիտարահիգիենիկ կանոնները: 

Պատերազմի բացիլները

Բայց այս շաբաթվա ընթացքում մենք ականատեսը դարձանք մի երևույթի, որը արցախյան պատերազմի ժամանակ էր լավ դրսևորվել: Ընդ որում՝ սա սպասելի էր: Խոսքը նախկին իշխանությունների մասին է: 
Մի առիթով ժամանակին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ պատերազմի ընթացքում Դաշնակցության օգնությունը եղել է ընդամենը... 3 հատ ավտոմատ: Մի քիչ կասկածում ենք, որ այդ երեքն էլ է եղել, բայց ընդունենք, որ այդպես է եղել:

Հիմա մի նոր պատերազմ է, կարելի է ասել՝ համաշխարհային, որը հարձակվել է նաև մեր պետության վրա: Բժիշկները, համաճարակաբանները, սահմանապահները, ԱԻՆ աշխատակիցները, ուժերի գերլարումով մաքառում են վիրուսի դեմ, ինչը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում: Սարքավորումներ են գնվում, թեստի, արհեստական շնչառության ապարատներ, դեղորայքներ և այլն, մարդիկ գումարներ են հանգանակում. որը՝ հազար դրամ, որը՝ 50 մլն դրամ, իսկ ահա նախկին իշխանավորներն ու նախկին իշխանություններին ծառայող օլիգարխները չկան:

Պատճառը շատ բնական է. սրանք համարում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացրած գումարը իշխանությունների ձեռքում է հայտնվելու: Ոնց որ Դաշնակցությունն էր 1990-ականների պատերազմի ժամանակ կոչ անում բոյկոտել օրվա իշխանություններին, մի դրամ օգնություն չէր ցուցաբերում ու նույնն էլ կոչ էր անում սփյուռքի մյուս կառույցներին, նույնն էլ հիմա է: 

Քոչարյանների ընտանիքը, որի ունեցած միայն անշարժ գույքի քանակը անցնում է 40-ի սահմանը, որը ամսական մի քանի միլիոն դոլար է ծախսում իր վարձկանների վրա, մի դրամի օգնություն ցույց չի տվել: Երկրի թիվ մեկ փեսա Միշիկը, որի միայն կտավների հավաքածուն բավական է Երևանում մի հատ մինի-Էրմիտաժ բացելու համար, մի դրամ գոնե չի տվել: Փոխարենը միայն Վատիկանի պադվալների տակից վնգստում է, թե իշխանություններին պետք է հեռացնել: Հասկանո՞ւմ եք, թե սրանք ովքեր են, ինչ սորտի մարդիկ են Հայաստանը 20 տարի ղեկավարել, ավելի ճիշտ՝ ամայացրել: Վանո Սիրադեղյանը սրանց մասին ճիշտ էր նկատել, երկրով անցնող ասպատակ, որը իրենից հետո ոչինչ չի թողնում: Ոչինչ չեն թողել Հայաստանում բացի իրենց հարյուրավոր օբյեկտներից, հյուրանոցներից, սրճարաններից ու հեռուստատեսություններից, ու այսօր էլ՝ այս պատերազմում, թշնամու դաշնակիցն են դարձել: Ոչ մի սրբություն, ոչ մի բարոյականություն, մի հատ ստամոքսի համար են ապրում: «Յոժի» ասած՝ յախք: 
 

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ