...

Չկա մրցույթ՝ չկա կոռուպցիա

Չկա մրցույթ՝ չկա կոռուպցիա

Կառավարությունը որոշել է Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի համար անհրաժեշտ նկարահանման տեխնիկան, որի մոտավոր արժեքը 3,5 միլիոն եվրո է, ձեռք բերել մեկ անձից՝ առանց մրցույթի, որովհետև «մրցույթի կազմակերպումը կարող է ռիսկեր պարունակել»։

Մրցույթի անցկացումն իսկապես կարող էր ռիսկային լինել։ Հանկարծ կարող էր հաղթել ոչ թե նախապես որոշված «մեկ անձը», այլ ինչ-որ անկապ ընկերություն։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե մրցույթները կազմակերպվում են հենց կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար․․․ Իրականում, կառավարության տրամաբանությամբ, հակառակն է՝ ցանկացած մրցույթ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և պետք է մեկառմիշտ հրաժարվել դրանցից։ Օրինակ՝ բուհերի ընդունելության քննությունները, հայեցողական պաշտոնների համար հայտարարվող մրցույթները և այլն պետք է արգելել, փոխարենը՝ կառավարության որևէ պաշտոնյայի հանձնարարել նախապես կազմել «հաղթողների» ցուցակները, և վերջ։ Իսկ թե կոնկրետ որ պաշտոնյային՝ դա արդեն կարելի է որոշել աճուրդով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ