...

Չկպավ

Չկպավ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է այն փաստը, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել էին ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պարզաբանելով՝ ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

«Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել:

Միաժամանակ մենք կարևորել ենք երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ՝ հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիքով: Եվ որևէ պատասխան կամ մերժում չենք ստացել»:

«ՉԻ». Կարող ենք վստահ ասել, որ եթե Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը համաձայնվեր թեկուզ 10 րոպեով հանդիպել կամ ընդունել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, վերջիններս լուռ կմասնակցեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, եթե այն նույնիսկ 10 օր տևեր: Ոչ մի խոսք չէին ասի այն մասին, որ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը:

Միայն թե մի հատ ընդունեին: Բայց ում դիմել են, որ ընդունի, բանի տեղ չեն դրել: Որ Վոլոդինի հետ հանդիպեին, օրը 24 ժամ դա ներկայացնելու էին որպես ընդդիմության հզորության և աշխարհաքաղաքական գործոնի վառ ապացույց: Ֆրանսիայի հրապարակում ամեն ելույթ սկսվելու էր Վոլոդինի հետ հանդիպման մասին զեկուցելով: Գիտենք, էլի, ձեզ:

Ընդդիմության հետ վարվել են այնպես, ինչպես «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ենթասպայի հետ, դրա համար էլ ստիպված են տարբեր ձևերով այս անհարմար վիճակից դուրս գալու բացատրություներ տալ, ինչպես այդ ենթասպան: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ