...

Չորրորդ իշխանություն #29 2021

Չորրորդ իշխանություն #29 2021

Համարում նախ կարդացեք Չարենց.

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՔՈ ԴԱՐԻՑ.- ՈՒՐԵՄՆ ՈԳՈՎ ԴՈՒ ՊԻՏԻ
ԹԵ՛ԱՆՑՅԱԼԸ ԶԳԱՍ ՀԱՐԱԶԱՏ.- ԵՎ ԹԵ ՆՈՐ ԼԻՆԵՍ ՆԵՐԿԱՅՈ՛ՒՄ։-

1-ին ԷՋ - Ո՞Վ ԿԱ, ՈՐ ՈՒՄ ՖՌՑԸՆԵՍ, ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ, ԵՍ ԳՆԱՄ

ՉԻ ՌԻԹՄՈՎ. ԼՈԿ ԴԱՈՒՆՆԵՐ

  • Այնպիսի տպավորություն ենք ստանում, որ սրանք Քոչարյանին փորձում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վարած քաղաքականության պատասխանատվությունից դուրս հանել: Կոնկրետ՝ Մեղրիի միջանցքի հետ կապված հարցում: Որովհետև այն փաստը, որը Մեղրիի միջանցքը դարձել է բանակցությունների սակարկության առարկա, դա հենց Ռոբերտ Քոչարյանի «շնորհքն» է: Իր օրոք և իր շնորհիվ է Մեղրի անունը մտել բանակցությունների մեջ: Ու այդպես մնացել է մինչև մեր օրերը: Մեզ թվում է, թե հենց սրա համար են այսպես կպած Քոչարյանի համար դոշ տալիս: 

2-րդ ԷՋ - ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՊԱՆՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

  • Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ցույց տվեց, որ անգամ արդար ընտրություններով իշխանության եկողը շատ արագ մինչև կոկորդը թաղվում է իշխանական վայելքների մեջ, ազգուտակի ու «ազնիվ երիտասարդների» վզերն անմիջապես հաստանում են, բոլորի մոտ աշխատասենյակների պատերից «շեֆի» նկարը կախելու ցանկություն է առաջանում, ժողովրդի վզին դրված տույժերն ու տուգանքներն ավելանում են, քաղաքացիական ակտիվիստները դառնում են «սաքուլիկներ», բողոքողներն ընկնում են ոստիկանական «բեսպրեդելի» մամլիչի տակ, և այլն։ Ի՞նչ եզրակացություն պիտի անեին մարդիկ այս ամենից։ Որ «ով էլ նստի՝ նույնն ա ըլնելու»։

3-րդ ԷՋ - ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾՆԵՐԸ

ՎԱՆՈՅԻՆ ՀԵՌԱՑՐԻՆ ՇԱՆՏԱԺՈՎ, ԻՍԿ ՆԱ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԷՐ ԱՄԵՆԱՔՍՏՄՆԵԼԻ ՇԱՆՏԱԺԸ

  • Եվ գործեց շանտաժը: Իրազեկ աղբյուրները պնդում են, որ «Վանոն չի փախել արդարադատությունից, Վանոյին 17 ժամ էին տվել երկիրը լքելու համար, այլապես ողջ գերդաստանը կդատապարտվեր»: Ահա այսպես: Ու Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո անմիջապես հետախուզում են հայտարարում: Տեսնես ինչո՞ւ…

ՍԵՏԻՐԻԿՈՆ. ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ 

ՏԻՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ

  • Աշխատասենյակի դուռը ծեծում են, ու դռան արանքից հայտնվում է թիկնապահի վախվորած դեմքը․ «Շե՛ֆ, այցելու կա»։ «Ո՞վ ա»,- հարցնում է ինքը ու համենայն դեպս սեղանին դնում անգլերեն մի թանկանոց հաստ գիրք՝ այնպես, որ այցելուն կազմը տեսնի։ Սփրթնած թիկնապահը կմկմում է․ «պրն Սի․․․Սի․․․»։ Ինքը միանգամից զգում է, թե ինչպես է ամբողջ մարմինը պատվում սառը քրտինքով։

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՏԻՐԻԿՈՆ

ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

  • - Ի դեպ՝ ճի՞շտ է, որ սահմանների պաշտպանության համար պիտի ձեռք բերվեն ոչ միայն շներ, այլև ձիեր և այլ կենդանիներ։

    - Բա իհարկե։ Ենթադրենք՝ ես կամ մի ուրիշ պաշտոնյա գնում ենք սահմանապահների աշխատանքին ծանոթանալու։ Դե հիմա խոզ ա, գառ ա, էդ ամեն ինչը պիտի տեղում լինի, չէ՞։ Այ նաև դրա համար է, որ բյուջեում նոր տող ենք ավելացնելու՝ «սահմանապահ ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով հատկացվում է բենզին, դիզվառելիք և այլ հեղուկներ»։

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ. Ագ­նե­սա ­Խա­մո­յան. Ագ­նե­սա ­Խա­մո­յան. ­Կեն­դա­նա­կեր­պի նշա­նը՝ ­Խամ­յակ

  • Չորեքշաբթի օրը կսրտիկեք Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական դերակատարները գտնվում են բանտում:

Змее легче вырвать зубы, чем отучить её кусаться.

«Չորրորդ իշխանություն» թիվ 29։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   93010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ