...

Աստղերը հուշում են. Ագնեսա Խամոյան

Աստղերը հուշում են. Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյան. Կենդանակերպի նշանը՝ Խամյակ

Այս շաբաթը հագեցած կլինի պատմական բացահայտումներով և հերոսական ելույթներով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ քաղաքացիությունից դուրս է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Երեքշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ Քոչարյանի օրոք հալածվում էր ընդամենը 3 ընդդիմադիր լրատվամիջոց, իսկ այս իշխանությունների օրոք՝ 107 ընդդիմադիր լրատվամիջոց:

Չորեքշաբթի օրը կսրտիկեք Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հիմնական դերակատարները գտնվում են բանտում:

Հինգշաբթի օրը կպահանջեք փակել բոլոր այն լրատվամիջոցները, որոնք Սորոսի գրասենյակից են ֆինանսավորվում. երեկոյան Գեղամ Մանուկյանը ձեզանից «ատչյոտ» կպահանջի:

Ուրբաթ օրը կպարզաբանեք, որ Ռ. Քոչարյանը պատերազմի ժամանակ չէր կարող փրկել Արցախը, քանի որ թրաշված չէր:

Շաբաթ-կիրակի օրերին զեկույց պատրաստեք, որ շեֆն իրականում միլիարդատեր է դարձել նախկինների օրոք: Կապ չունի, թե որ նախկինների: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ