...

Անզիջում մարտերի արդյունքում ստիպված ենք եղել զիջել․․․

Անզիջում մարտերի արդյունքում ստիպված ենք եղել զիջել․․․

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե «ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավարական երկիր լինելու իր ընտրության համար»։

Համառ մարտերի ընթացքում ՀՀ դիվանագիտական զորքերին հաջողվել է զգետնել թշնամու գերակշիռ ուժերի կողմից «արտատարածքային միջանցքի» մասին արձակված չորս միջին հեռահարության հայտարարություն, որոնցից մեկը՝ թուրքական արտադրության։ Թեժ մարտեր են ընթացել նաև ՀՀ Սահմանադրության փոփոխման և հայ ժողովրդի պատմության խմբագրման մարտավարական ուղղություններով։ Ռազմաճակատի այդ հատվածներում ՀՀ դիվանագիտական զորքերը ստիպված են եղել կազմակերպել տակտիկական նահանջ՝ ուժերի վերադասավորման նպատակով։

Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է բազմակի օգտագործման մեկ հատուկ հանձնարարություններով դեսպան, ևս չորս դեսպաններ վիրավորվել են (մինչև հոգու խորքը)։ Եվս մեկ Մակունց համարվում է անհետ կորած։ Գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը շարունակում է զբաղվել Վաղարշակի ճակատագրով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ