...

Դառնանք երանի տանք Շմայսին ու նրա ընկերներին

Դառնանք երանի տանք Շմայսին ու նրա ընկերներին

«Եթե ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունները ողջ ծավալով ի վիճակի չլինեն ապահովել, երևի պետք է մտածել այլ մակարդակի միջազգային խաղաղապահ ուժերի մասին։ Եվ հենց ռուսների հետ պետք է քննարկել այդ լծակը ուժեղացնելու հարցը»,- «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքում Ադրբեջանի զինուժի առաջխաղացմանը։ Վերջինս նաև հակադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե անհրաժեշտություն կա Հայաստանի հետ ամրապնդել միասնական կրթական, գիտական և լեզվական տարածքը, ըստ այդմ՝ ՀՀ-ում ռուսական դպրոցների ավելացման հարց է բարձրացվել։ «Պետք է իրենց բացատրել, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և մենք նախ շահագրգռված ենք, որ մեր ժողովուրդը հայերենին նորմալ տիրապետի։ Անգամ բարձր պաշտոնյաներ ունենք, որ հայերեն լավ չեն խոսում։ Իսկ մեր ցանկացած գործընկերոջը պետք է հիշեցնել, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է»։

Այսի՞նքն։ Վիգեն Խաչատրյանը ինչպե՞ս է պատկերացնում, օրինակ, ռուսներին ո՞նց ասենք՝ հեռացեք, մենք նոր խաղաղապահներ ենք գտել, որոնք ձեզնից քաջ ու որակով են։ Ռուսներն էլ պիտի ուրախանան, մտածեն՝ ինչ լավ է, պրծանք Հայաստանի՞ց։ Ասենք, որ նման հայտարարություն Շմայսն ու Շշի Մելոն անեին՝ մի կերպ կհասկանայինք։ Կմտածեինք, թե ապաքաղաքական տարրերը քաղաքական մարմնում չեն իրացվում։ Բայց բանից պարզվում է, որ Վիգեն Խաչատրյանն էլ առանձնապես չի հասկանում քաղաքական գործընթացներից։ Խոսում է հենց այնպես՝ առանց մտածելու ու պարզապես խոսելու համար։ Դե հիմա շատ մոդայիկ է նման վարքը։ Ինչ վերաբերում է ռուսական դպրոցների ավելացմանը, ապա այս հարցը մեկ ու կես տասնամյակ է անընդհատ ռուսների օրակարգում է։ Հենց ասելիք չեն ունենում, սկսում են ռուսական դպրոցների քանակից խոսել՝ քաջ գիտակցելով, որ սա կրկին կբորբոքի բացասական տրամադրություններն առ Ռուսաստան։ Զոռով անցանկալի տրամադրություններ են հրահրում, որ հետո «նեղանան» ու գործի անցնեն։ Փորձված մարտավարություն է։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ