...

Ուժեղանում ենք գժերով

Ուժեղանում ենք գժերով

Կար ժամանակ, երբ բոլորս լիաթոք ծիծաղում էինք, երբ Գալուստ Սահակյանը հարցազրույցներ էր տալիս։ Հիմա Գալուստ Սահակյանին գերազանցողները թիվ են կազմում ԱԺ-ում, բայց ծիծաղողների քանակն է կտրուկ նվազել։ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է դարձյալ խոսել։ Որքանով տեղյակ ենք՝ նա վատառողջ չէ, ԱԺ է ներկայանում առանց ոգելից խմիչքի (կամ այլ պրեպարատների) օգտագործման, առույգ տեսքով։ Եվ ահա միանգամայն սթափ վիճակում նա հայտարարել է (մեջբերել է «Aravot.am»-ը)․ «Ադրբեջանը լկտիանում է, որովհետև տեսնում է, որ ուժեղանում ենք, շտապում է: Մենք հիմա ոտքի ենք կանգնում և մեզ հիմա պետք է, ելնելով ստեղծված իրավիճակից վերջին 25 տարվա, գիտակցելով, որ մեզ պետք է խաղաղություն, որպեսզի մենք հզորանանք, մեզ պետք է սահմանների հարցը, ինքնիշխանության հարցը, Ղարաբաղի հարցը, մեր ժողովրդի անվտանգության հարցը իշխանության համար պայքարի թատերաբեմից այս 5 հարցը հանել առժամանակ: Համախմբվել է պետք, որ թշնամին տեսնի՝  ազգային ճակատ է ձևավորված, Հայաստան-Արցախ սփյուռք՝ այս հարցերով վիճելու բան չունենք: Բայց գիշեր-ցերեկ ուզում են այս հարցերով իշխանությանը բզկտեն, որ ի՞նչ անեն»

Փաստորեն՝ ուժեղանում ենք։ Մեկ օրվա կտրվածքով 200 և ավելի զոհերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Հայաստանի տարածքից առևանգված-գերեվարված, ապա գնդակահարված զինվորները մեր ուժեղանալու ապացույցներն են։ Մարդասեր լինենք՝ օգնել է պետք Վիգեն Խաչատրյանին։ Ընդ որում՝ անհապաղ։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ