...

ՔՊ-ն մի օգուտ այնուամենայնիվ տվել է

ՔՊ-ն մի օգուտ այնուամենայնիվ տվել է

«Մենակ էն, որ Վիգեն Խաչատրյանն ինչ-որ բան է ասում՝ արդեն պրոբլեմ է։ Հլը մի հատ էլ մենք քննարկենք, թե Վիգեն Խաչատրյանն ի՞նչ է ասում։ Դրանք ո՞վ են ընդհանրապես, դրանք ո՞վ են, որ հայտնվեն պառլամենտում։ Մեր երկրից, մեր լուսավոր մարդկանց միջից ընդամենը 105 հոգի պետք է լինի մեր փոխարեն որոշում կայացնող, էդ 105-ից մեկը Վիգեն Խաչատրյանն ա։ Դե դա որ գնա դառնա պատգամավոր, ուրեմն՝ մի բան էլ կասի էլ։ Միակ բանը, որ դրանց հասնում ա, պատասխանատվությունն ա էս արածի համար։ Սրանք ամբողջ երկիրը ավիրել են, մեզ դրել են ծանր վիճակի մեջ, ուզում են մնան ղեկավարեն»,- Ազատության հրապարակում լրագրողների խնդրանքին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները, ասել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Իսկապես, դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ քիչ չէ Վիգեն Խաչատրյանն ԱԺ-ում է, դեռ ինչ-որ բան էլ ասում է։ Ընդհանրապես ՔՊ-ն իր հետ բազմաթիվ արհավիրքներ է բերել երկրին, բայց այնուամենայնիվ մի դրական բան այն տվել է հասարակությանը։ Քաղաքական այս ուժը մագնիսի նման իր շուրջն է հավաքել բոլոր նրանց, ում իրական բովանդակությունն ու ինտելեկտը գուցե երկար ժամանակ չկարողանայինք բացահայտել։ Օրինակ՝ Վիգեն Խաչատրյանը բազմաթիվ շրջանակների կողմից քիչ թե շատ ինտելեկտուալ, սկզբունքային քաղաքական գործչի վարկանիշ ուներ։ Հնարավոր է՝ մարդն այդպիսի իմիջով էլ հասներ խոր ծերություն, եթե նրա կյանքում չլիներ ՔՊ-ն։ Իսկ հիմա, Խաչատրյանն իր քաղաքական կենսագրության վրա կարող է մի մեծ տապանաքար դնել։ Այ այս յուրօրինակ լյուստրացիայի համար է, որ պետք է շնորհակալություն հայտնել ՔՊ-ին։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ