...

Դաշնակներին ծանր օրեր են սպասվում

Դաշնակներին ծանր օրեր են սպասվում

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է Լոս Անջելեսի հայությանը. «Ձեր քաղաքական ակտիվությունը և ազգային-ազատագրական պայքարին ձեր մասնակցությունը կարևորության առումով երկրորդն է հայաստանաբնակ հայությունից հետո։ 

Բոլորիդ հորդորում եմ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոս Անջելեսի մասնաճյուղի նախաձեռնած հանրահավաքին, որ տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, տեղի ժամանակով ժամը 19-ին, Գլենդեյլի քաղաքապետարանի մոտ։ 

Ազգային-ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ հենվում է բացառապես մեր ժողովրդի մասնակցային և նյութական աջակցության վրա»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ ամենաշատը Սեֆիլյանի կոչը պետք է մտահոգի ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Դաշնակցությանը: Տասնամյակներ շարունակ լոսերում հայ ազգային-ազատագրական միտինգներ և կողքի կաֆեներում էսպրեսոներ խմելու բացառիկ մենաշնորհը ՀՅԴ-ին էր պատկանում, ու հիմա հանկարծ մրցակից է հայտնվել: 

Լավ չի, էլի: Այսպես լոսանջելեսահայությունը կարող է պառակտվել, ինչը ծանր հետևանքներ կունենա հայ-ամերիկյան ռազմահայրենասիրական գործընթացի վրա: Դրա համար պետք է էս հարցը մի քիչ կարգավորել: ՀՅԴ-ն ու Բևեռը պետք է բանակցությունների սեղանին նստեն և պայմանավորվեն, իրար մեջ բաժանեն ազգային-ազատագրական պայքարի տարածքները, որ իրար չխանգարեն: 

Ըստ այդմ, թող ՀՅԴ-ն հայրենիքը փրկի Լոնգ-Բիչում, Սանտա-Կլարիտայում և Ինգլվուդում, իսկ Բևեռը՝ Գլենդեյլում, Դաունիում և Փասադինայում: Շատ արդար բաժանում է: Այնպես ենք արել, որ երկու ուժերն էլ հայրենիքի համար պայքարի շրջանակներում ծովափին մոտ տարածքներ ունենան, սրճարաններն ու Մաքդոնալդսներն էլ են համաչափ տեղակայված: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ