...

Կրեմլի փոխարեն պատասխանեք ձեր նախկին ընկերոջը

Կրեմլի փոխարեն պատասխանեք ձեր նախկին ընկերոջը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի` ժողովրդավարական երկրներում գտնվող սփյուռքներին կոչ է անում համախմբվել այդ սպառնալիքին դիմակայելու նպատակով և ստեղծել դրա համար անհրաժեշտ համագործակցության հարթակներ։

Ժողովրդավարական երկրներում բնակվող Բևեռի աջակիցներին և Հայաստանի ապագայով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք ակտիվ նախաձեռնողականությամբ կյանքի կոչել այս մտահղացումը»:

«ՉԻ». Որքան հասկացանք, առաջիկայում սփյուռքի տարբեր հատվածներում նոր ռեստորանային հանդիպումների շարք է սկսվելու՝ այս անգամ արդեն Կրեմլի դեմ պայքարելու համար: Իբր Ղարաբաղի կամ Հայաստանի համար պայքարել, պրծել են, հիմա էլ Մոսկվայի ուղղությամբ են շարժվում:

Բայց մենք ԱԺԲ-ին խորհուրդ կտայինք՝ մինչև իրենց մասին հիշեցնելը, մի հատ բացատրեին, թե «Սասնա ծռերի» անդամ, 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը ինչի՞ է Ժիրայր Սեֆիլյանին պատասխանատու համարել իր նկատմամբ սուտ մեղադրանքների առաջադրման ու դատապարտման համար, իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ:

Ինչի՞ է Ալեք Ենիքգոմշյանը հաստատել Արմեն Բիլյանի խոսքերը, և ըստ էության հայտարարել, որ Ժիրայր Սեֆիլյանը կեղտոտ քայլեր է արել, «քցել» Արմեն Բիլյանին, խաղեր տվել: Ո՞վ է իրականում կրակել ոստիկանի վրա, որի համար դատապարտվել է Արմեն Բիլյանը:

Այս բավական լուրջ հարցադրումները և նախկին զինակիցների մեղադրանքները թողած, թե բա՝ Կրեմլի դեմ ենք պայքարում: Հա, Պուտինն էլ հեսա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու՝ ձեր դեմ պայքարելու հարցով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ