...

Մեր զորակցությունն ենք հայտնում

Մեր զորակցությունն ենք հայտնում

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երեկ` դեկտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ավտովթարի ձևով անվտանգային միջադեպ է տեղի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Երջանիկ պատահականությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը չի վնասվել:

Հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի անձը, գործունեության բնույթը և ներկայիս իրավիճակի անվտանգային բնութագիրը, անհրաժեշտ համարեցինք հրապարակել սույն տեղեկույթը»:

«ՉԻ». Այս հայտարարության տեքստը գրողին առաջարկում ենք մեզ մոտ քաստինգ անցնել: Մեզ պետք են այսպիսի հարուստ երևակայությամբ, հումորի զգացումով, մի քիչ ալի-ֆրանգի ոճով գրողները: Իհարկե, եթե հեղինակը Գլենդելի ռեստորանում խմելուց հետո չի այս տեքստը գրել:

«Ավտովթարի ձևով անվտանգային միջադեպ». միայն այս արտահայտությունն ինչ ասես, որ չարժե: 

Մենք այսուհետ ավելի ուշադիր կհետևենք ԱԺԲ հայտարարություններին: Վաղը կարող է գրեն. «Երեկ, ժամը 23.14-ի սահմաններում, ոտքը սոթ տալու ձևով բանակցային միջադեպ է տեղի ունեցել Արա Պապյանի հետ»:

Կամ՝ «Երեկ չէ առաջին օրը՝ առավոտյան ժամը 07.11-ին, վերելակի փչացման ձևով խորհրդատվական միջադեպ է տեղի ունեցել Հայկ Մարտիրոսյանի հետ»:

ԱԺԲ-ի հետ պետք է համագործակցել. տեղեկույթը՝ ձեզանից, մեկնաբանությունը՝ մեզանից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ