...

Ռազմիկ Դավոյանը բանաստեղծ լինելուց բացի նաև սոցիոլոգ է

Ռազմիկ Դավոյանը բանաստեղծ լինելուց բացի նաև սոցիոլոգ է

«Մեր ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետևից»:

Հայտարարության հեղինակը Ռազմիկ Դավոյանն է:

«ՉԻ». Բանաստեղծը նաև սոցիոլոգ է: Կոոպերատիվ «Գելափի» տնօրեն Արամ Նավասարդյանը ճիշտ կանի՝ աշխատանքի վերցնի Դավոյանին. իրենց կազմակերպությանը պետք կգան այսպիսի փաստարկողներ ու հիմնավորողներ:

Մի քանի տարի առաջ «Հայաստան» և ՊՈՒ դաշինքների ղեկավարները 50 և 60 տոկոս ձայն էին ստանում. բա ի՞նչ պատահեց այդ որակյալ հատվածի հետ: Միայն չասեք, թե վերջին երեք տարում 500 հազար մարդ է արտագաղթել:

Դավոյանը պետք է շրջայց կազմակերպեր Երևանի թաղերով ու տեսներ, թե ինչ տեսքի, խելքի ու վարքի տեր երիտասարդներ էին հավաքված վերոհիշյալ դաշինքների շտաբներում: Այդ շտաբների կողքով անցնելիս կլսեր, թե ինչ հայհոյանքներ էին հնչում այդտեղից և կամաչեր նրանց ժողովրդի որակյալ հատված անվանել:

Մյուս կողմից, եթե շտաբների աշխատանքը չլիներ, ապա այդ դաշինքները ընդհանուր 25 տոկոսի փոխարեն հազիվ 10 տոկոս հավաքեին, և Դավոյանը ստիպված կլիներ ասել, որ ամեն տասներորդ հայն է որակյալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   842 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ