...

Էլի մարդ է վատացել

Էլի մարդ է վատացել

«Ձեզ հասցեագրված Ամանորի և Ս.Ծննդյան շնորհավորանքի իմ այս շատ կարճ խոսքի մեջ սա ասում եմ՝ լավ իմանալով, որ ասելիքս ինձանից լավ գիտեք: Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից: Ամեն տառապանք պետք է իր հատուցումը ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը: Սա է մեզ արարող Աստծո անխախտելի օրենքը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռազմիկ Դավոյանը:

«ՉԻ». Փաստորեն Ռազմիկ Դավոյանը նույնպես նստած է: Իսկ նրա բանտախցի պատուհանները նայում են բանտի դիմացի այն հատվածին, որտեղ սովորության համաձայն հավաքվում են Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցները: Եվ քանի որ տեսադաշտը փոքր է, Դավոյանին թվացել է, թե Հայաստանում մնացել է մի քանի տասնյակ մարդ և նրանց հայացքը ուղղվել է Քոչարյանին: 

Ինչ խոսք, եթե Քոչարյանը մնար իշխանության, նրա նախկին խորհրդականի տեսիլքները իրականություն դառնալու մեծ հնարավորություն կունենային: Բայց, փառք Աստծո, Քոչարյանը հեռու է պետության կառավարումից, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է նրան ընդմիշտ տեսնել այնտեղ, որտեղ այժմ գտնվում է:

Ինչ վերաբերում է Դավոյանին: Հեղափոխությունը էլ ավելի է արժևորվում նման դեպքերում: Միայն այսպիսի դեպքերի համար արժեր հեղափոխություն անել, որ Դավոյանի նման մտավորականները վերջնականապես պատռեին իրենց դիմակն ու իրենց չերևակայեին իբրև ազգի սերուցք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1716 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ