...

Դե, հաղթեք

Դե, հաղթեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ընդդիմության հանրահավաքում հայտարարել է.  «Հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք: Հնարավոր էր, հնարավոր էր նաև հաղթանակ տանել»:

«ՉԻ». Հա, իհարկե, հնարավոր էր: Հաստատ: Հարյուր տոկոս: Նույնիսկ մինչև Բաքու հասնելու շանս կար:

Ընդամենը պետք էր, որ պետության գումարները ծախսվեին ոչ միայն անառիկ դղյակներ, այլ նաև անառիկ սահմանագծեր կառուցելու վրա:

Ընդամենը պետք էր, որ թույն ջիպերի հավաքածու ունենալու փոխարեն սահմանում թույն ամենագնացների հավաքածու լիներ: 

Ընդամենը պետք էր, որ 10 հոգանոց զինված ջոկատը ոչ թե սեփական անձի թիկունքը պաշտպաներ, այլ Հայաստանի ու Արցախի «ախրանան» լիներ: 

Ու էլի, որ նման մի քանի մանր-մունր հարցեր լուծվեին, հիմա Բաքվի հրապարակում չայ կխմեիք, ոչ թե Ֆրանսիայի հրապարակում: 

Հ.Գ. Թե որ այդքան հանգիստ հայտարարում եք հաղթելու մասին, 20 տարի բանակը ձեր ձեռքում էր, հաղթեիք, պրծնեիք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1702 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ