...

Դե, սպասի՛ր

Դե, սպասի՛ր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԾԿ հանձնաժողովը հայտարարել է, որ բնակիչները պետք է 3 օրում վճարեն կոմունալ վճարները, հակառակ դեպքում կանջատվեն գազը, հոսանքն ու ջուրը, ասել է. «Ես առաջարկում եմ ժամանակից առաջ չընկնել, սպասել տեսնել: Չեմ կարծում, որ մենք սոցիալական սրման կամ սոցիալական պայթյունի ականատես կլինենք»:

«ՉԻ». Բայց այս մեկը լրիվ անեկդոտ է: Իշխանության ներկայացուցչին ասում են՝ 3 օրից գազը, հոսանքն ու ջուրը անջատելու են, պատասխանում է՝ սպասենք, տեսնենք: Դե, սպասենք: Նստենք թախտին, սպասենք բախտին: Ի՞նչ պիտի տեսնենք, անջատելու են ու վերջ: 

Ավելի լավ էր «Իմ քայլի» պատգամավորը պատասխաներ, որ չեն անջատելու, քանի որ այդպես է ասել վարչապետը: Բեռը գցեր իր վրայից: Վարչապետը բավական խրոխտ և հաստատակամ հայտարարեց, որ ոչ մեկի հոսանք-մոսանքը չեն անջատելու: Ու անմիջապես զգուշացնում են, որ անջատելու են: Հիմա Նիկոլ Փաշինյանը կամ պետք է կաշվից դուրս գա, բոլորի կոմունալ պարտքերը մարի, կամ էլ պիտի ասի՝ կներեք, տաք-տաք էի, նման բան ասացի:

Իսկ երբ կոմունալները անջատում են, դա արդեն սոցիալական դժգոհության առիթ է: Չենք ասում, որ պայթյուն է լինելու, բայց եթե այսպես շարունակեք «շունը տիրոջը չի ճանաչում» ոճով աշխատել, մի օր դա էլ կլինի:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ