...

Դե, տղա եք, ճանաչեք

Դե, տղա եք, ճանաչեք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Եթե ընդդիմությունն այդքան անկեղծ է, թող օրակարգ բերի Արցախի անկախության ճանաչման հարցը, գիտեն, որ այս պահին չի կարելի: Ասում են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բա այլընտրանքը ո՞րն է, ուրեմն պետք է անկախությունը ճանաչենք, թող դա օրակարգ բերեն»:

«ՉԻ». Երբ հետևում ես ներկայիս իշխանություն-ընդդիմություն բանավեճերին, եթե դրանք, իհարկե, կարելի է բանավեճ համարել, հասկանում ես՝ սա մի ճահիճ է, որտեղ ավելի հեշտ կարելի է թաղվել, քան Սիբիրի տայգաներում:

Առարկայական ոչ մի բան այս բանավեճերում չկա: Ընդդիմության երկու օր առաջվա թամաշան տեսանք. մինչև մարսում ես դրանց ելույթները, մեկ էլ իշխանավորներն են սկսում: Բայց մեծ հաշվով, երկուսն էլ Արցախի հարցում ասելիք չունեն: Այս 20 տարվա ընթացքում ինչ որ պետք է ասեին՝ չեն ասել, ինչ որ պետք է չասեին՝ ասել, պրծել են:

Ու հիմա մի տեսակ տղայական ռազբորկա է հիշեցնում սրանց բանավեճը. նա ասում է՝ դե, տղա ես, Արցախը ճանաչի, նա էլ ասում է՝ թե տղա ես, դու ճանաչի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ