...

Ձեզ Քոչարյանի պես ղեկավար ենք մաղթում

Ձեզ Քոչարյանի պես ղեկավար ենք մաղթում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ 

«ՉԻ». Վերջին անգամ այսպիսի բան երևի միջնադարում էր եղել: Օրինակ, 17-րդ դարում՝ Կրեմոնայում, իտալացի ջութակագործ Անտոնիո Ստրադիվարիուսի զավակներից մեկը՝ Ջուզեպեն, բծավոր տիֆ էր ընկել: Քաղաքի բնակիչները հավաքվել, եկել էին նրա տուն, որ այն վառեն, մոխիր դարձնեն, որ համաճարակը կանխվի:

Միջնադարյան այդ մտածելակերպը, ինչպես տեսնում ենք, մինչև հիմա Մարտունիում չի վերացել: Մի բան կարող ենք ասել. ձեզ պես մարդկանց մաղթում ենք Քոչարյանի պես ղեկավար, Թամամյան Հովիկի պես էլ ոստիկանապետ, որ ձեզ հավաքեն, տանեն պադվալներում էն օրը գցեն, որ բծավոր տիֆին, առավել ևս՝ կորոնավիրուսին երնեկ տաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ