...

Դիմադրության շարժման նորարարությունը կամ վերջ պլագիատին

Դիմադրության շարժման նորարարությունը կամ վերջ պլագիատին

Վերջին 20 տարվա ընթացքում Երևանում շատ են եղել քաղաքական հանրահավաքներ ու ակցիաներ։ Ինչ ասես, որ չենք տեսել այս տարիներին՝ ջրցան մեքենաներ, էլեկտրաշոկ, փշալարեր, մարդկանց բռնությամբ ոստիկանական բաժիններ բերման ենթարկում, քաղաքական զբոսանքների արգելում, բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, դե վերջում արդեն՝ Մարտի 1՝ սպանդ Երևանի փողոցներում։ Բայց երբեք չի եղել, որ ոստիկանական բաժանմունքներում տեղ չգտնվի բերման ենթարկվածների համար, և մարդկանց լցնեն ավտոբուսները ու հերթով պտտեցնեն ոստիկանական տարբեր բաժանմունքներով՝ վերջում տեղ չգտնելով, նրանց իջեցնեն Կենտրոնից հեռու փողոցներում և ասեն՝ գնացեք։ Երբեք չի եղել այնպես, որ բերման ենթարկվածներն այնքան շատ լինեն ոստիկանության բաժանմունքներում, որ սկսեն ակցիա իրականացնել՝ օրվա թեմայի համապատասխան վանկարկումներով։ Իսկ այսօր մարդիկ հենց էդպես էլ արել են՝ վանկարկելով այն կարգախոսները, որոնց համար հնարավոր է պատասխանատվության կանչվեն։

Տարիներ առաջ բերման ենթարկվողներն աշխատում էին մնալ օրենքի շրջանակներում, անմիջապես փաստաբան էին պահանջում և այնպիսի վարք դրսևորում, որ ՄԻՊ-ի աշխատակիցներն ու համապատասխան կառույցները կարողանային աշխատել ու անխոցելի լինել։ Այսօր, սակայն, այլ պատկեր է։ Կասեք՝ պատերազմը քայքայել է հասարակության նյարդը, այն պրկված է, և դրանից է այս քաոսը։ Ոչ ամենևին։ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը նկատել ու արձանագրել է, որ ոստիկանությունը կոլապսի մեջ է։ Մենք էլ ավելացնենք՝ ոստիկանությունը չէ, պետությունը։ Որովհետև, եթե կոլապսը հասած չլիներ պետական և հանրային ինստիտուտներին, ապա շատ հնարավոր է, որ այսօրվա հանրահավաքները, այն սպասարկող ոստիկաններն ու պարզապես դիմադրության ակտիվիստները բոլորովին այլ լինեին։ Վերջին հաշվով՝ սա նոր Հայաստանի՝ հակառակորդների կամ ընդդիմադիրների հետ առերեսման առաջին քննությունն է։ Եվ ինչպես տեսնում ենք՝ այդ առերեսումը չափազանց թանկ է նստում պետության վրա։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ