...

Կարևորը ցեպ կազմելու ու դալանները փակելու պրոցեսն է

Կարևորը ցեպ կազմելու ու դալանները փակելու պրոցեսն է

Այսօր առավոտյան «Դիմադրության» շարժման մասնակիցները  Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ և շրջափակել են շենքը: «Կոչ եմ անում ուշադիր լինել և թույլ չտալ՝ որևէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետև ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

Շատ ազնիվ նպատակ է ցեպ կազմելն ու դալանի մուտքերը արգելափակելը։ Մնում է հասկանալ, թե այդ նպատակն իր հերթին ի՞նչ նպատակի է ծառայելու։ Հերթական անգամ ոստիկանները գալու են, քաշքշեն, ԱԳՆ շենքը ազատագրեն պաշարումից, որից հետո ընդդիմադիրներն էլի հայտարարելու են, թե իրենց ծեծեցին, ոստիկանները իշխանության հրահանգը կատարեցին, բայց մեկ է՝ քիչ է մնացել։ Իշխանությունն էլ իր ռեպերտուարին հավատարիմ՝ ոստիկաններին է շնորհակալ լինելու, մի բան էլ ասելու է՝ քիչ եք արել, մի երկու ՔՊ-ական ստատուսներ են գրելու, թե ոնց են իրենք զզվում փողոցում պայքարող նակիններից և այլ, և այլն։ Հետո բոլորը մոռանալու են պաշարված ԱԳՆ շենքի մասին, մի երկու աշխատակից նյարդայնանալու է, որ չի կարողացել աշխատանքի ներկայանալ, մի քանիսը թաքուն ուրախանալու են ստեղծված իրավիճակից, մի խումբն էլ գլուխները ձեռքների մեջ առած մտածելու են՝ ի՞նչ անել։ Իսկ այդ ընթացքում մեզանից անկախ վճռվելու է Արցախի հարցը։ Բայց դե դա ընթացիկ հարց է, կարևորը պրոցեսն է՝ իշխանությունը փոխելու պրոցեսը։ Իսկ այն սկսվել է ու դեռ երկար է տևելու։ Վերջին հաշվով՝ Երևանում լիքը դալաններ կան, որոնք հատ առ հատ պետք է փակվեն, հետո՝ բացվեն։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1747 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ