...

Դուք այլևս որբ եք

Դուք այլևս որբ եք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «ոչ ճիշտ մոտեցում» է որակել ծնողների այն պահանջը, որ չեն ցանկանում որդիների գերեզմանին որևէ մեկը մոտենա, այնուհետև ասել. «18 տարեկան տղան այլևս ծնողինը չի, այլ հասարակությանը»:

ՉԻ.- Մենք չգիտեինք, որ Հայաստանում ստրկատիրական կարգեր են հաստատվել: Բա ոնց: Հենց լրանում է տղայի 18 տարին, նա դառնում է երկկողմանի ծնողազուրկ: Գալիս են, տղային վերցնում են, հանձնում հասարակությանը: 

Այսինքն, սրանց լոգիկայով, 18 տարեկան տղայի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ուղեղն է թելադրում: Հարյուրավոր տղաներ սահմաններում զոհվում են, հանրությունը վրդովվում է, ասում են՝ ինչի՞ եք խառնվում, դրանք ձեր զավակները չեն: 

Այնպես որ, Հովիկ Աղազարյանն այլևս Հայաստանինը չէ, այլ... չգիտենք էլ, սա ում է պատկանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ