...

Սոֆյա ջան, առա´ջ, մինչև Բաքու

Սոֆյա ջան, առա´ջ, մինչև Բաքու

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր էջում գրել է. «Այ, որ 1994-ին որպես հաղթած պետություն էդքան մեծահոգություն չցուցաբերեինք, ապա Իլայի լեզուն 1000 մետր չէր լինի այսօր: Մեզ վերջին շանսն է տալիս: Եղավ, կօգտվենք քեզ գրողի ծոցը ուղարկելու շանսից»:
 

«ՉԻ». Դուք երբևիցե տեսած կա՞ք, որ մենք գրենք ատոմակայանի ռեակտորի աշխատանքային ցիկլի և ատոմային վառելիքում ուրանի և պլուտոնիումի չափաբաժնի մասին: Հաստատ չէ, որովհետև դրանից, մեղմ ասած, մենք այնքան էլ գիտակ չենք:

Հիմա այս աղջկան ո՞նց բացատրենք, որ ինքը խոսի միայն նրանից, ինչից հասկանում է: Թեպետ մինչև հիմա դեռ չգիտենք, թե ինքը ինչից է հասկանում: Չնայած, ցույց է տալիս, որ ամեն ինչից է հասկանում: 

Հիմա էլ իրեն դրել է ռազմական փորձագետի տեղ: Ասա, դու ի՞նչ ես հասկանում 1990-ականների արցախյան պատերազմից, դրա ընթացքից: Բացարձակ պատկերացում չունենալով 1994 թվականի զինադադարին նախորդած իրադարձությունների մասին, միայն տգետը կարող է նման գնահատականներ տալ:

Ասում է՝ զինադադարը հայկական կողմի մեծահոգության արդյունք էր: Օքեյ, աչոն ջան, դե, հիմա իշխանություն եք, ձեզ տեսնենք, հանկարծ մեծահոգի չգտնվեք, ոչ մի զինադադարի, հաշտության չգնաք: Դրա տեղը կգնաս Բաքուն կգրավես:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3398 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ