...

Երկերեսանի պատգամավորը

Երկերեսանի պատգամավորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդիկ, ովքեր կանանց բռնության դեմ են պայքարում, մարդիկ, ովքեր գտնում են, որ միայն տղամարդն է մեղավոր, բայց ի՞նչ եղավ...

Էջմիածնեցի կինը չունի՞ ձեր կարիքը, քանի որ իր գործողության և անգործության հետևանքը ամեն մեկիս համար վտանգ է ու պետք է հայհոյեք, անիծեք, առաջարկեք ամոթից գետի՞նը մտնի ...

Մայրը չունի պատասխանատվություն 9 ամիս իր կրծքի տակ պահած երեխայի հանդեպ, բայց Էջմիածնեցի կնոջից պահանջում ենք պատասխանատվություն մի ողջ պետության հանդեպ, որտեղ պատասխանատվությունը իր մասով ավելի քիչ պետք է լիներ»:

«ՉԻ». Մինչև բուն թեմային անդրադառնալը, մի հարցի կցանկանայինք անդրադառնալ. մեր խորհուրդն է Սոֆյա Հովսեփյանին և ոչ միայն նրան, այլև՝ բոլոր պաշտոնյաներին, պատգամավորներին. մի բռնաբարեք, էլի, հայոց լեզուն: Մի քիչ գրագետ գրեք, գրելուց հետո մի հատ տեքստի վրայով անցեք, ուղղեք կետադրական ու ոճական սխալներն ու նոր հրապարակեք ստատուսները: Սոֆյա Հովսեփյանի գրածից այս մեջբերումը եթե օրիգինալով տպեինք, ձեզ մոտ հաստատ սրտխառնոց ու սրտի տագնապ կսկսվեր, ստիպված հնարավորինս ուղղել ենք, նոր միայն՝ հրապարակել:

Հիմա՝ պատգամավորի գրածի մասին: Ապրի Սոֆյա Հովսեփյանը, որ աջակցության խոսք է ասել էջմիածինցի կնոջ հասցեին, որը Իտալիայից գալով՝ վարակի պատճառ դարձավ Էջմիածնում: Այդ կնոջ հանդեպ քննադատության ալիքը, հատկապես՝ լուսանկարները հրապարակելը խիստ անթույլատրելի է:

Բայց մենք վստահ ենք, որ Սոֆյա Հովսեփյանը իր գրառումով ոչ թե այդ կնոջը պաշտպանելու նպատակ է ունեցել, այլ՝ հիշել ու մուննաթ գալ բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվել էին իրեն քննադատել՝ գյումրեցի սպանված կնոջը մեղավոր համարելու համար: 

Այդպես չի լինում, որ մի դեպքում սպանված կնոջը քննադատես, մյուս դեպքում՝ քննադատվող կնոջը պաշտպանես: Եթե Սոֆյա Հովսեփյանը նորմալ է համարում սպանված կնոջը քննադատելը, ուրեմն՝ պիտի նորմալ համարեր նաև շատերին վարակած էջմիածինցի կնոջ քննադատությունը: Թե չէ այսպես երկերեսանիություն է ստացվում, իսկ դա լավ չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ