...

Դուխով պատասխանե´ք

Դուխով պատասխանե´ք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, անդրադառնալով արաբա-իսրայելական հակամարտությանը, հայտարարել է. «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին: Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես և բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»:

«ՉԻ». Այ, լավ առիթ է, որ մեր իշխանավորները մի հատ չորով Էրդողանին դնեն տեղը, ոնց որ ռուսների դեպքում են անում:

Ալեն Սիմոնյանը պիտի ասի. «Չեմ պատրաստվում ինչ-որ երրորդական երկրի բռնապետի հայտարարությունները մեկնաբանել»:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասելու է. «Թող Էրդողանը ձենը կտրի, գնա մի երկու բաժակ ավել էլ խմի»:

Գագիկ Մելքոնյանը, պարզ է, ինչ է ասելու. «Տո ինքն ո՞վ ա, է՜, մենք էս պատերազմում հաղթելու էինք, եթե էդ բեդովլաթը չըլներ: Մենք ոնց ուզենք, տենց էլ երազելու ենք»:

Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ինստագրամի իր էջում լուսանկար կհրապարակի, որտեղ նրանց թիկունքում Արարատ լեռն է: 

Դուխո´վ ու չագուճով: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ