...

Դրոշի գործ է բացվել

Դրոշի գործ է բացվել

Այսօր դաշնակները Անվտանգության խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում վառել են Թուրքիայի դրոշը: Սրանով դաշնակներն իրենց վրդովմունքն են հայտնել Հանրային հեռուստաընկերության եթերում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների հետ կապված:

«ՉԻ». Մի հատ կիսաիրական անեկդոտ կա. ասում է՝ Չինաստանը սկսել է արտադրել և Հնդկաստանին ու Պակիստանին մատակարարել «Ո´չ չինական ապրանքներին» մակագրությամբ մայկաներ, քանի որ այդ երկրներում դա դեֆիցիտ է:

Հիմա մեր դաշնակներն անընդհատ հայտարարում են՝ «Ո´չ թուրքական ապրանքներին», «Ոչ մի հարաբերություն Թուրքիայի» հետ, բայց օրումեջ թուրքական դրոշ են այրում: Մեզ հետաքրքրում է՝ այդքան դրոշները որտեղի՞ց են իրենց մոտ հայտնվում: 

Երկու տարբերակ կա. կամ այդ դրոշների թաքուն, ընդհատակյա ցեխ են դրել, որովհետև Հայաստանում մենք չգիտենք թուրքական դրոշ արտադրող որևէ ընկերություն, կամ էլ՝ Թուրքիայից են ներկրում ու դրանով մեր բազմահազարամյա թշնամու տնտեսության ջրաղացին ջուր են լցնում:

Չնայած, էս ի՞նչ ենք ասում. հաստատ չինական արտադրության են՝ էժան ու շուտ վառվող: Եթե այդպես է, ուրեմն վառեք, չինացիները մեր պոտենցիալ դաշնակիցներն են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ