...

Էդ վախը՞մ եք

Էդ վախը՞մ եք

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժման և մասնագիտական գործունեությանը խոչընդոտող որոշմանը, ասել է. «Ազգային, պետական անվտանգության դեպքում աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ. նաև հիշեցնեմ, թե ով էր Նաիրի Հունանյանը՝ նա, լինելով լրագրող, ինչեր կարող էր անել»:

«ՉԻ». Լավ կլիներ, որ նոր նախարարը բացատրեր, թե ինչ կապ ունի Նաիրի Հունանյանը լրագրողների գործունեության սահմանափակման հետ՝ հաշվի առնելով, որ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ որպես լրագրող էր մտել և ոչ էլ լրագրող է այդ պահին եղել:

Երևի նախարարը հասկացավ, որ մի քիչ «պերեբոր» է արել այս հարցում, դրա համար էլ ավելի ուշ պարզաբանում տարածեց, որ Նաիրի Հունանյանի օրինակը բերելով՝ բնավ որևէ զուգահեռ չի տարել լրագրողների ու նրա միջև, այլ այդ մասին ասել է անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևորելու անհրաժեշտությունից։

Լավ, ընդունենք՝ այդպես է, նոր նախարար է, ոչինչ, խնայենք: Բայց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո 22 տարի է անցել, ինչո՞ւ հատկապես հիմա այնպիսի սահմանափակումներ մտցվեցին, որոնք ո՛չ Քոչարյանի օրոք են եղել, ո՛չ Սերժ Սարգսյանի:

Ծերից ծեր ստուգվում են լրագրողները. լավ, հասկացանք: Նույնիսկ պատգամավորներին են զննում. դա էլ ընդունեցինք: Կարող են ասել, որ այս խորհրդարանում տեռորիստական հակումներով և անցյալով պատգամավորներ կան:

Բայց լրագրողների շարժն ինչո՞ւ է սահմանափակվել: Ի՞նչ գաղտնի բան կա խորհրդարանում, որը չի կարելի է նկարել և տեսանկարահանել: Ցանկության դեպքում խորհրդարանի տարածքի ամբողջ հատակագիծը, սխեմաները կարելի է ճարել: Ի վերջո, այս խորհրդարանում ուժեր են, որոնք իշխանություն են եղել, և պետք է որ տեղյակ լինեն շենքից էլ, նրա մանրամասներից էլ: Լրագրողներին ու պատգամավորներին ստուգել պրծել եք, ի՞նչ պիտի անեն: Ստացվում է, որ լրագրողներն են վախի մթնոլորտ սերմանում իշխանությունների շրջանում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ