...

Էդ խանդըմ ե՞ք...

Էդ խանդըմ ե՞ք...

«Հրապարակը» գրել է. «Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին և պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ 

Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաև Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, և երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական և քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, և միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»։

«ՉԻ». Մենք չգիտենք, թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, բայց կարող ենք մի բան ասել. եթե մի պահ ընդունենք, որ Հայաստանի երեք նախկին ղեկավարները հեռանում են քաղաքականությունից, ապա ով էլ գա, իրենցից հաստատ երիտասարդ է լինելու: 

Կոնկրետ Վանեցյանի հետ կապված, հետաքրքիր է, թե քոչարյանականներն ի՞նչ պրոբլեմ ունեն նրա հետ: Ջահել է, չէ՞: Պլյուս, ասել է, որ Ղրիմը մերն է: Այսինքն՝ քոչարյանականների չափանիշներին համապատասխանում է: 

Բայց, դա էլ կարող ենք ասել, սոցցանցերում հետևում ենք, թե ինչպես են մարդիկ մեկնաբանում, արձագանքում Արթուր Վանեցյանի նստացույց-ակցիային: Ու տեսնում ենք, որ իսկապես քոչարյանականներն անթաքույց խանդով են լցված նրա հանդեպ. տողատակերով, կսմիթներով, հեգնանքով անցյալն են հիշեցնում, Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերություններից են խոսում:

Բայց էդ իսկականից անեկդոտ կլինի, եթե Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը գնան, Տեր-Պետրոսյանին ասեն՝ արի դուրս գանք քաղաքականությունից: Որովհետև մի տարի առաջ Առաջին նախագահն էր դա նրանց առաջարկել ու մերժում ստացել: Մի խոսքով՝ օրեր են, մթնեցնում ենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ