...

Էդգարի սխրանքը

Էդգարի սխրանքը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ օգոստոսի 23-ին ժամը 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Այդ նույն ժամերին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնելու, իսկ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ պիտի քննարկվի նրա հրաժարականի հարցը։

Համաձայնվեք՝ Էդգար Ֆերդինանդովիչի այս նախաձեռնությունը հիշեցնում է բարոն Մյունհաուզենի աշխատանքային գրաֆիկը․ «Ժամը 2-ին՝ պատերազմ Անգլիայի հետ, ժամը 4-ին՝ սխրանք», և այլն։ Ու այսքանից հետո սրանք դեռ ուզում են, որ մարդիկ իրենց լուրջ վերաբերվեն ու մասնակցեն հանրահավաքին։ Չնայած՝ ի՞նչ իմանաս։ Գուցե սրանք վախեցել են, որ հանրահավաքն իսկապես էլ կարող է մարդաշատ լինել, ու դիտմամբ անլրջացնում են ամեն ինչ, որ հանկարծ շատ մարդ չհավաքվի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ