...

Հայկական «նատյուրմորթ»

Հայկական «նատյուրմորթ»

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Մենք այս երկրում ենք ապրում»:

«ՉԻ». Բայց ի՞նչ է եղել որ: Դատելով այս լուսանկարից՝ նորմալ երկրում ենք ապրում: Հենա, եղանակը մուխանաթ է, բայց ծաղիկները գեղեցիկ են, դեղին, համարյա նատյուրմորտ է: 

Աննա Հակոբյանի աջ ձեռքին գեղեցիկ ժամացույց է, նշանակում է՝ ժամանակը գնահատում է: Ձախ ձեռքին ինչ-որ շղթա է, դա խորհրդանշում է շղթաների կապանքներից ազատվելու ժամանակը:

Ետևի պլանում փյունիկի պես վեր է հառնում էլեկտրասյունը, ինչը խորհրդանշում է Հայաստանի էներգետիկ ապահովվածությունը:

Մենակ էս կարմիր շրջանակը չենք ջոկում, թե ինչ է խորհրդանշում: Բայց մեջը միտք կա, երևի սա պոստկուբիզմի ժանրից է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ