...

Խակ պրոֆեսորը

Խակ պրոֆեսորը

ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրել է. «Մի օր, հավանաբար, բրիտանացի գիտնականները կպարզեն, թե ինչու են նիկոլական կանայք, առանց բացառության, այդքան գէշ»։

«ՉԻ». Մեզ թվում է, որ բրիտանացի գիտնականների համար արդեն վաղուց պարզ է, թե ինչու են մեր ընդդիմության գործիչները, որոշ բացառություններով, այդքան... մտածում ենք... բայց ի՞նչ մտածենք, բրիտանացի գիտնականներն են մտածել ու պարզել, որ այդպես էլ չեն հասունանում, մնում են խակ: 

Էս հլը դոցենտն է խակ, չհասած, բա էն մյուսների՞ն ինչ ասենք: Խոսքի, Նիկոլ Փաշինյանը հերթական միտքն է «տուֆտում», իշխանությունները սխալ քայլեր են անում, ընդդիմությունը լուծումներ առաջարկելու, իր ծրագրերը ներկայացնելու փոխարեն հայտարարում է, թե իշխանամետ կանայք գեշ են: 

Հա, ախպեր ջան, ընդդիմադիր կանայք էլ բոլորը թոփ-մոդելներ են, 90-60-90 մարմին ունեն, հետո՞... Մեկ է, նույն խակն եք մնալու, Նիկոլն էլ ձեզ վրա ղժժալու է, ասելու է՝ նայեք, ինչ ընդդիմություն ունեմ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ