...

«Էգեյ» կլուբի անդամները

«Էգեյ» կլուբի անդամները

Ռոբերտ Քոչարյանն է հայտնվել: Իր խմբակցության պատգամավորներին օրը 24 ժամ ռեժիմով տփում էին, նվաստացնում, ձերբակալում, կալանավորում, ձեն-ձունը չկար: Մի երկու շաբաթ չէր երևում, ասում էին՝ Էգեյան ծովումը հանգստանում է: 

Ու հենց հայտնվում է, միանգամից դատի է տալիս... Ալեն Սիմոնյանին: Բա, պարզվում է, ԱԺ նախագահը զագառ ընդունած անձի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկություններ է տարածել: Այսինքն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդեպ ճնշումները՝ հեչ, մի հատ ծպտուն չի հանել, Ալեն Սիմոնյանի բլթոցը՝ մեջ: 

Ալեն Սիմոնյանն էլ տակ մնացողը չի, արձագանքել է իր սոցցանցերում, թե բա «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել»:

Բայց էս պատմության մեջ զավեշտը գիտե՞ք՝ որն է: Ուրեմն, մի քանի տարի առաջ՝ կոնկրետ 2021-ի սեպտեմբերին, 44-օրյա պատերազմից ուղիղ մի տարի անց, Ալեն Սիմոնյանը գնացել է Էգեյան ծովում գտնվող Միկոնոս կղզի, այնտեղ լավ տժժացել: Տեսանյութերը կան: Էս կղզին ինչո՞վ է հայտնի. որ Հունաստանի ԼԳԲՏ համայնքի ժամանցի սիրելի վայրն է: 

Ու հիմա Ռոբերտ Քոչարյանն է գնացել Էգեյան ծով: Էս մենք չենք ասում, մամուլն է գրում, մեկ էլ՝ Նարեկ Մալյանը:

Քիչ է մնում էս մարդկանց համար մի հատ «Էգեյ» կլուբ ստեղծվի, որի անդամները երկրի, պետության, գործընկերների համար ծանր իրավիճակներում նախընտրում են Էգեյան ծովում պատսպարվել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ