...

Եղած-չեղած մի Ֆունտ է

Եղած-չեղած մի Ֆունտ է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Հակակոռուպցիոն դատարանում ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստում ասել է. «Ապօրինի չեմ հարստացել, նշված գույքերն ինձ չեն պատկանում, մասնավորապես՝ Սևանա լճի ափամերձ ավելի քան 1 հեկտար մակերեսով հողամասի ապօրինի զավթման մասին»:

«ՉԻ». Ճիշտ է ասում, բան չասեցինք: Հավատում ենք: Սեյրան Օհանյանն ընդհանրապես մենակ թոշակով ու պատգամավորի աշխատավարձով է ապրում:

Բայց իրեն շատ են հարգում: Հիմա ինչ-որ մեկը Աշտարակի ճամփին Ելիսեյան պալատի պես մի դղյակ է կառուցել, ասել՝ պրն Օհանյան, քեզ շատ եմ հարգում, գնա, ապրի այնտեղ: 

Մեկն էլ հաշվի առնելով նրա հայրենանվեր գործունեությունը՝ «Լեքսուս» է տվել, ասել՝ քշի: Չի նվիրել, այլ տվել է, որ քշի: 

Մեկը հողատարածք է տվել, ասել՝ գնա, ելակ աճեցրու: 

Դե, ինչ-որ մեկն էլ՝ Բենոն, Սևանի ափին մի հեկտար տարածքի վրա դղյակ է կառուցել, պարսպապատ, ասել՝ էս դղյակը քեզ արժանի է, հարգելի գեներալ, ինչքան ուզում ես, ապրի:

Եթե հիշում եք, գեներալի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, էն գեներալոտ ժամանակներում ամեն օր ֆոտոսեսիա էր անում. թանկանոց ծաղկեփնջերով, որոնց գույնը բռնեցնում էր իր թանկանոց հագուստների հետ: Ծաղկեփնջերը, հասկանալի է, նվիրում էին, իսկ հագուստն էլ բրենդային սալոններն էին տալիս, որ հագնի, նկարվի, գովազդ անի: Ոնց որ Ռոնալդուն, սուպերաստղ է, օրինակ, Puma-ն նրան փող է տալիս, որ իր մարզահագուստը հագնի, նկարվի: Մաքուր մարկետինգ է:

Ոչ մի բան նախկինները չունեն, առավել ևս՝ Սեյրան Օհանյանը: Մենք բացատրեցինք, թե որտեղից նրանց այդ դղյակները, ավտոներն ու օբյեկտները:   

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ