«Ինքնաբուխ ցասո՞ւմ, թե՞ մեղմ իմպիչմենթ»,
Շեշտակի անցավ Նիկոլի մըտքով,
«Նախապես հանեմ գըժի դակումե՞նտ,
Թե՞ Կոշի գաղութ գընամ իմ ոտքով»․․․
Նիկոլին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց դըռան քամակին,
Ինքը սարսափից բըխկաց բարձրաձայն,
Դողաց, սփրթնեց, ու մարեց հոգին․․․
- Էն ո՞վ նայեց լիսածակից,
Ո՞վ աթոռըս շարժեց տակից,
Ո՞վ քյաբաբըս կծեց թաքուն,
Ո՞վ աչք գըցեց իմ պեռաշկուն,
Էն ո՞վ կանչեց ինձ «դավաճան»,
Ո՞վ ուղարկեց Ադրբեջան,
Ո՞վ ես, էհե՛յ, ի՞նչ ես ուզում,
Խի՞ ես լոմով դուռըս բզում․․․
Նիստերի օր է։ ԱԺ ամբիոնից
Տրտինգ է տալիս ինչ-որ խելագար,
Հետո՝ նույն գիշեր, թաքուն բոլորից,
Հեծանիվ քըշում դեպի Փարաքար։
Չարքերն էլ, ընկած նըրա ետևից,
Վազում են, ճըչում, կանչում անդադար․
- Նիկո՛լ, Նիկո՛լ, մեզ մոտ արի,
Արի կըրթվենք նորաձև,
Տե՛ս, քո սիրած բանն ենք սարքել՝
Զիրթ-զիբիլով ձվածեղ։
Մեզ մոտ արի՝ խոճկոր խանձենք,
Մեզ մոտ արի՝ արաղ տանք,
Ես քո ՔՊ-ն, ես Իլհամն եմ,
Ես՝ «Իմ քայլը» հիմնադրամ․․․