...

Անլրջության փոխանցիկ դրոշը

Անլրջության փոխանցիկ դրոշը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը սրանից մեկ տարի առաջ Չինաստանում հալյուցիոնագեն սունկ է կերել ու այնքան է հավանել, որ իր հետ մի տոննա բերել է, հիմա էլ ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ ուտում է։

«ՉԻ»․ Մեծ հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ սնկերը մեն-մենակ չի կերել, մի քանի հատ էլ ուղարկել է նրանց, ովքեր Սամվել Կարապետյանին այդպիսի մտքեր են հուշում։ Լա՛վ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի թիմն անլրջացնում առաջիկա ընտրությունները՝ հասկանալի է, բայց ինչո՞ւ է նույն բանն անում Սամվել Կարապետյանի թիմը։ Ի վերջո՝ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունը հենց նրա հետ են կապում ու հենց նրանից են լրջություն ակնկալում՝ ի հակակշիռ ներկայումս տիրող «բալագանի», հիմա որպես ի՞նչ է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն իջեցնում նշաձողը։ 

Եթե խնդիրը «հալյուցիոնագեն սնկերը» լինեին՝ Նիկոլ Փաշինյանը պիտի դրանցից ոչ թե մեկ, այլ մի քանի հարյուր տոննա բերեր ու անվճար բաժաներ մարդկանց, որովհետև պրոբլեմն այն չէ, որ նա ինչ-որ անհեթեթություններ է դուրս տալիս, պրոբլեմն այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ հավատում են այդ անհեթեթություններին։ Հետևաբար՝ իշխանափոխություն իրականացնելու ռեալ հավակնություններ և հնարավորություններ ունեցող ցանկացած մեկի առաջին խնդիրը պիտի լիներ հասարակությանը սթափեցնելը, և ոչ թե անեկդոտանման բացատրություններ տալը։

Ամեն դեպքում՝ գաղափարը Նիկոլ Փաշինյանին հաստատ դուր կգա։ Եթե հետագայում երբևէ կանգնի դատարանի առաջ՝ հանգիստ կարող է ասել, որ ինքը մեղավոր չէ, ընդամենը հալյուցիոնագեն սնկերի ազդեցության տակ է եղել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ