...

Երեխան մեծացավ բութ ու շատակեր

Երեխան մեծացավ բութ ու շատակեր

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելիներս, 2018թ. ապրիլի 23-ին դուք Սերժ Սարգսյանին չեք մերժել։ Դուք մերժել եք ձեր երեխաներին, ձեր զարգացող ու ապահով երկրին, ձեր հավատքին, ձեր ինքնությանն ու ազգային տեսակին։ Եվ վերջապես դուք մերժել եք ձեր մարդկային բանականությանը»։

«ՉԻ». Միայն այս տողերի համար հանրապետականները պետք է ընդմիշտ մերժվեն: Մերժվեն, քանի որ չեն հասկացել, թե ինչու են մերժվել 2018-ին և հստակ է, թե ինչ են անելու վերադառնալու դեպքում:

Նաև հանրապետականների համար է ասված՝ ոչինչ չմոռացան և ոչինչ չսովորեցին:

Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի մեր երեխաների հետ: Թե՞ Բադեն-Բադեններում կրվելը արվում էր հանուն մեր երեխաների պայծառ ապագայի: Գուցե հանուն երեխաների ապագայի՞ էր հանվում 17-ամյա երիտասարդի աչքը, որը դժբախտություն ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրերին հյուր գնալ հորեղբորը:

Ի՞նչ զարգացող երկրի մասին կարելի է հիշատակել, երբ Սերժ Սարգսյանի կառավարման ամբողջ ընթացքում աճել է գործազրկությունը, չեն աճել մարդկանց եկամուտները, իսկ արտագաղթը նորանոր հորիզոններ է նվաճել:

Այս մարդիկ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա իրենց ասոցացնում են պետության հետ: Եթե իրենց անձնական բարեկեցությունն աճել է, ապա երկիրն էլ զարգանում էր: Մինչդեռ, ուղիղ հակառակն էր. որքան աճում էր Սերժ Սարգսյանի շրջապատի բարեկեցությունը, այնքան վատանում էր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը:

Անկախ նրանից, թե ինչ տեղի ունեցավ հետագայում, որքան ապաշնորհ դուրս եկավ գործող կառավարությունը, Սերժին մերժելը վկայություն էր, որ ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել թալանչի, կոռուպցիայի մեջ խրված, կեղծավոր ու ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու կառավարությանը և նրա սիմվոլ Սերժին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ