...

Վախի աչքերը մեծ են, լեզուն՝ կարճ

Վախի աչքերը մեծ են, լեզուն՝ կարճ

«Ես չգիտեմ՝ Փաշինյանը գործակա՞լ է, թե ոչ, բայց որ մխտռեց ու փչացրեց ամբողջը՝ դա միանշանակ է», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«ՉԻ»․ Իյա, իրո՞ք։ Բա եթե չգիտեիք՝ գործակա՞լ է, թե ոչ, ո՞նց էիք առանց այդ հարցը պարզելու «Ելք» դաշինք կցում-կցմցում ու ամեն ինչ անում, որ հայտնվի խորհրդարանում։ Տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ հատուկ ծառայություններ եք ղեկավարել, բա չէի՞ք ֆայմում ստուգել, թե ում հետ գործ ունեք։ Լավ, ենթադրենք՝ մարդը ձեր նախագահության տարիներին երկար ժամանակ հետախուզման մեջ էր, ու դուք էլ «չէիք կարողանում հայտնաբերել», բայց հետո դարձավ պատգամավոր, «հեղափոխական շարժում» սկսեց, այն ժամանակ է՞լ չէիք կարողանում ստուգել։

Թե՞ մտածում էիք՝ «ես իմ հաճախորդներին լավ գիտեմ», կամ՝ «ո՞նց կարող ա իմ գործակալը նաև ուրիշների գործակալը լինել», կամ՝ «ջհանդամը, թե գործակալ չի, կարևորը՝ իմ օգտին ա աշխատում»․․․ Միայն թե չասեք՝ հետևանքները չէիք կարող կանխատեսել․ «խիյարը թարս բուսնելու» մասին ասացվածքը հենց Դուք եք մեջբերել։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը հիմնավորել է այսպես՝ չի կարող Նիկոլ Փաշինյանին գործակալ համարել, քանի դեռ չի տեսել դա հաստատող փաստաթուղթը։ Հետաքրքիր է՝ իսկ երբ 2008-ին հայտարարում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանին երկու տարին հերիք է Արցախը հանձնելու համար, «դա հաստատող փաստաթուղթը» տեսե՞լ էր։ Թե՞ այն ժամանակ թուրն աջուձախ կտրում էր, ու կարող էր ինչ ասես՝ դուրս տալ, իսկ հիմա վախենում է առանց «փաստաթղթավորված ապացույցների» ծպտուն հանել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   42 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ