...

Էս էլ ու վերջ

Էս էլ ու վերջ

Ռուս սթենդափեր ու ընդդիմադիր ակտիվիստ Տատյանա Շչուկինան հայտնել է, որ Երևանում ոստիկանությունը ձերբակալել է իր ընկերուհուն և ընկերոջը՝ պահանջելով իր գտնվելու վայրի տվյալները: «Նրանց ձերբակալել են բացարձակապես անօրինական: Խնդրում եմ քաղաքական ապաստան տալ»,- գրել է Շչուկինան:

«ՉԻ» Բոլոր երգերը երգել էինք, մնացել էր, որ ռուս ընդդիմադիրներին Հայաստանում բռնեն: Չգիտենք՝ Ռուսաստանում կգնահատե՞ն մեր իրավապահների տքնաջան աշխատանքը, բայց միջազգային հանրության շրջանում սա շատ վատ արձագանք է ստանալու: Եթե, իհարկե, Տատյանա Շչուկինան ճիշտ է ասում:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո բազմաթիվ ռուս ակտիվիստներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են Հայաստան եկել: Հիմա ի՞նչ, հո բոլորին չե՞ք ձերբակալելու:

Նման դեպքերում, որպեսզի Ռուսաստանի հետ խնդիրներ չլինեն, խելամիտ քայլեր են պետք, օրինակ, այդ մարդկանց զգուշացրեք, նախօրոք տեղեկացրեք, որ լքեն Հայաստանի տարածքը՝ չհետապնդվելու համար: Եթե ի վիճակի չեք նման հետապնդումների օրինականությունը պարզել: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ