...

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե սահմաններում ինչ իրավիճակ է, ասել է. «Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե սահմանին ինչ վիճակ է»:

«ՉԻ». Փայլուն պատասխան է: Կռուտիտլամիշի ոլորտում նոր էջ է բացվում: Որ ՊՆ փոխնախարարը գիտի, թե սահմաններում ինչ իրավիճակ է, դա մենք գիտենք: Բայց թե որտեղի՞ց ինքը գիտի, որ մենք էլ գիտենք, դա մենք չգիտենք: Երևի սահմանի պոստերում սեփական թղթակիցներ կան, եսիմ:

Բայց բոլոր դեպքերում, սրանից հետո որ պաշտոնյային հարց տաս, կարող են օգտվել Արման Սարգսյանի նորարարությունից:

Օրինակ՝ պրն Փաշինյան, ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում, Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Պատասխան՝ ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե ինչ հարցեր են քննարկվել:

Կամ՝ պրն Ալեն Սիմոնյան, ի՞նչ միջոցներով էիք մի քանի օր Հունաստանում եղել: Պատասխան՝ ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե ինչ միջոցներով: 

Վերջ: Ընտիր պատասխան է:

Պրն Սաղաթելյան, ինչպե՞ս եք պատրաստվում ետ վերադարձնել Շուշին ու Հադրութը: Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե ինչպես: 

Մալադեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ