...

Մի քիչ կամաց գընա, գոզա՛լ

Մի քիչ կամաց գընա, գոզա՛լ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, թե զինված ուժերում բարեփոխումները սկսված են։

Ճիշտն ասած՝ 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց ավելի ցանկալի կլիներ լսել, որ բարեփոխումներն ավարտված են, բայց պարզվում է՝ դրանք նոր միայն սկսվել են։ Հիշում եք, չէ՞, կրիայի մասին հայտնի անեկդոտը։ Կենդանիները կրիային ուղարկում են խանութ՝ գարեջրի, մի քանի ժամ անց սկսում են տրտնջալ, թե էս ինչո՞ւ ուշացավ, ո՞ւր կորավ, մեկ էլ կրիան միջանցքից ասում է «շատ խոսաք՝ չեմ գնա»։ Չնայած, եթե հաշվի առնենք մյուս ոլորտների «բարեփոխումների» արդյունքները՝ կարելի է միայն ուրախանալ, որ զինված ուժերի բարեփոխումները նոր միայն սկսվում են։ Այսինքն՝ դեռ մի որոշ ժամանակ բանակ կունենանք։

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ