...

Էս խելքով էլ բանակ է ղեկավարում

Էս խելքով էլ բանակ է ղեկավարում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ընդդիմության գործունեությանն ու ասել․ «ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամսյա հավաքներին»։

Փաստորեն հաջորդ ամիսն ինժեներական չի լինելու, էս ամիս ինչ սարքեցին՝ սարքեցին։ Իսկ մեզ թվում էր, թե ՊՆ համար տարվա բոլոր ամիսները պիտի լինեն ինժեներական․․․ Բայց՝ չէ, մարդը ամեն ինչ հստակ բաժանում է սեզոնների։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ կանանց միամսյակ, սեպտեմբերից ապրիլ՝ խաշի սեզոն, հուլիսը՝ ինժեներական ամիս, հինգշաբթին՝ ձկան օր․․․ 

Բայց ամենահուզիչը, իհարկե, հրավերն է՝ «համեցեք մասնակցեք»։ Մարդ չի հասկանում՝ շաբաթօրյակի՞ է հրավիրում, թե՞ նշանդրեքի։ Ամեն դեպքում՝ երևի շաբաթօրյակի, որովհետև չի ասում «ընտանյոք հանդերձ»։ Հասկանալի չէ նաև՝ բոլոր ցանկացողները կարո՞ղ են մասնակցել ինժեներական աշխատանքներին (խոսքը, ենթադրաբար, առաջնագծի մասին է և գաղտնիության տարրեր է պարունակում), թե՞ նախարարի անձնական հրավերով է։

Էս խելքով էլ բանակ են ղեկավարում։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ