...

Եթե Վանոն իմանար

Եթե Վանոն իմանար

«Ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։ Եվ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը. Անկախ պետության ստեղծումը։ Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի, Պոլսում թե որտեղ՝ մի հատ էլ Պարույր Հայրիկյանի համար։ Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն։ Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում», Վանո Սիրադեղյան, 04.05.2002թ.:

Է՜, որ Վանո Սիրադեղյանն իմանար, թե մեր երկիրը հիմա ինչ պատանդ է դարձել սանձարձակ երևակայություն ունեցող բայղուշների ձեռքում: Ոնց են անլվա ուղեղներով պատմության անիվը շուռ տալու համար տրտինգ տալիս եթերներում, լայվերում ու Ստատուսակերտում: Ոնց են ամբողջ աշխարհին պարտամուրհակներ ներկայացնում իրենց գեյոպալիծիկ կանխատեսումները փոզմիշ անելու համար: Ոնց են եղածը պահպանելու փոխարեն տանջվում երեսը պահպանելու համար: Ոնց են պինդ գրկել աթոռները, որ բաց քամակները չսառչեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ