...

Վանո Սիրադեղյանի ասածն աղավաղում են հայոց լեզվի տաճարն ասպատակող կովերը

Վանո Սիրադեղյանի ասածն աղավաղում են հայոց լեզվի տաճարն ասպատակող կովերը

Վանոն գրել է «պատմական հայրենիք»։ Ահա՛․

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»։

Վանոն իսկական գրող էր, Վանոն հայերեն յուրաքանչյուր բառին խնամքով էր վերաբերվում։ Վանոն գիտեր «պատմական հայրենիք» և «պատմական Հայաստան» բառակապակցությունների տարբերությունը։ 

Եթե դեռ չեք ըմբռնել այս պարզագույն բանը, բացատրենք։

Ի՞նչ է պատմական հայրենիքը։ Այսպես, պատմական հայրենիքը նախնիների ծննդավայրն է, պատմական հայրենիքում չեն ապրում։ Օրինակ՝ եթե մարդը հայ է, բայց ծնվել է, ապրում է կամ հիմնավորվել է այլ երկրում, Հայաստանը նրա պատմական հայրենիքն է։ Նույնը կարող ենք ասել Ռուսաստանում չապրող, այլ երկրի քաղաքացի ռուսի մասին․ Ռուսաստանը նրա պատմական հայրենիքն է։ Այսինքն՝ պատմական հայրենիքն ընդամենը զգացմունքային, օդեղեն մի բան է նրա համար, խնամք չի պահանջում։

Պատմական Հայաստանը փաստ է։ Պատմական, գիտական փաստ է։ Եվ Վանո Սիրադեղյանը սա գիտեր։ Վանո Սիրադեղյանը հայերեն և հայոց պատմություն շատ լավ գիտեր։ Վանո Սիրադեղյանը «պատմական Հայաստանը» նման ռակուրսով շրջանառության մեջ չի դրել, որովհետև երբեք ու ոչ մի պայմանով թշնամու բերանը լեզու չէր դնի։ Նա պետական-քաղաքական գործիչ էր, ոչ թե․․․

Հետևաբար չի կարելի հայոց լեզվի տաճարն ասպատակող կովերի սադրանքով Վանո Սիրադեղյանին վերագրել այն, ինչ նա չի ասել։

Մի՛ կերեք դրանց կուտը, ի վերջո կճղակավոր չեք։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ