...

Եթերում «Մեր լեզուն, մեր բոցն» է

Եթերում «Մեր լեզուն, մեր բոցն» է

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր խորհրդանիշի ձևի վերաբերյալ նախագիծը: Նախագծի նկարագրության մեջ նշված է.

«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս»:

«ՉԻ». Շատ լավն է: Փառահեղ խորհրդանիշ է: Բայց դուք չգիտեք, թե ինչու է առյուծը լեզուն հանել: Լեզու է ցույց տալիս կոռուպցիոներներին, որոնցից խլել են գույքն ու փողերը: 

Ընդ որում, էդ խլած փողերը դրել են սնդուկի մեջ, այն կողպել ու լեզու ցույց տալով՝ կաշառակերներին ասում է՝ կերա՞ք: Առը հա, թե փողերը հետ կտանք: Հլը փորձեք, էս սուրը կհանեմ, սաղիդ թիքա-թիքա կանեմ: 

Միայն թե մի բան ասենք. փողերը պահելու միջնադարյան միջոց է, դրա մոդան անցել է: Ավելի լավ է, դրա տեղը մի հատ սեյֆ նկարեիք, կոդերով, լազերային ցուցիչներով:

Ոչինչ, հեսա որ Քոչարյանը վերադառնա, էդ առյուծի հարցերը կլուծի:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ